Թուրքիայի «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության անդամ, պատգամավոր Սաբահատ Թունչելը, անդրադառնալով երկրի հարավարևելյան Մարդին շրջանի Բիլգե գյուղում հարսանեկան արարողության ժամանակ 44 մարդկանց սպանությանը, որակել է այդ ողբերգությունը որպես սպանդ։
«Մենք խոսում ենք սպանդի մասին, որի ընթացքում սպանվել են նույնիսկ չծնված երեխաներ։ Սպանվել են մեծամասամբ երեխաներ և կանայք։ Սա մի իրավիճակ է, որը բոլորիս մտածելու տեղ է տալիս։ Նախ և առաջ, ինչ էլ որ չլինի սպանդի պատճառը, մենք պետք է պատժենք և կանխեք ցանկացած նման դեպք»,- հայտարարել է պատգամավորը։
Թունչելն ասել է, որ Թուրքիայում որևիցե մեկը չի կարող երաշխավորել, որ նման սպանդ այլևս տեղի չի ունենա։
«Գոյություն ունի ավելի քան 60-70 հազ. «գյուղական ոստիկան», նրանք զինված են, վարձատրվում են իրենց աշխատանքի դիմաց, որն է՝ պայքար քրդերի դեմ։ Օրինակ, երբ մարդիկ փորձում են վերադառնալ գյուղեր, որտեղից բռնի ուժով տեղահանվել են, տեղի «պաշտպանները» զենքի սպառնալիքով թույլ չեն տալիս նրանց դա անել»,- նշել է պատգամավորը։
Թունչելն ընդգծել է այն փաստը, որ գյուղերի ոստիկանները տղամարդիկ էին, սպանդի խնդիրը քննարկվել է տարբեր տեսանկյուններից, սակայն այստեղ մտահոգում է կարևոր հարցը, թե ինչու են մեծամասամբ կանայք սպանվել։
«Տղամարդիկ ավելի հզոր են՝ ունենալով զենք և պետության աջակցություն։ Թուրքիայում տղամարդկանց միջև սպանությունները «պատվո սպանություններ են», սակայն Մարդինի դեպքը վկայում է, որ իրավիճակն էլ առավել վշտացնող է։ Դժվար է միակողմանի բացատրել, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելել է պատգամավորը։
Նա առաջարկել է, որպեսզի այս հարցը դրվի խորհրդարանի քննարկմանը։
«Սակայն այս սպանդից մեզ մի բան պարզ է դարձել։ Թուրքիայի գյուղերի ոստիկանական համակարգը բամզաթիվ հարցերի տեղիք է տալիս, և մենք կարող ենք տեսնել, թե ինչպիսի արդյունք է ունենում պետության կողմից տարածաշրջանում իրականացվող ֆեոդալական կարգերի քաղաքականությունը»,- եզրափակել է Թունչելը։
Բազմաթիվ թուրքական լրատվամիջոցներ, հասարակական և քաղաքական գործիչներ բազմիցս ահազանգել են իրողության կապակցությամբ՝ նշելով, որ Թուրքիայի որոշ շրջաններում ֆեոդալական կարգեր են տիրում, և տվյալ շրջաններում ապրող մարդիկ չափազանց հեռու են ժողովրդավարական հասարակություն լինելուց:
Tert.am
2009-05-09
Թուրքիայում ահազանգում են զանգվածային սպանության կապակցությամբ
Publicado por Hayasa en 18:05
Etiquetas: Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario