«Բավական է մի փոքր շրջել Երևանի փողոցներով, և ամեն ինչ պարզ է դառնում։ Իր դեպրեսիվությամբ այս քաղաքի հետ չի կարող համեմատվել հարևան պետությունների և ոչ մի մայրաքաղաք։ Քաղաքով շրջելիս՝ աչքի են ընկնում խորհրդային «հոտով համեմված» ամայի տարածքներ, որոնք տեղացի բնակչությունն անվանում է «շինհրապարակներ»։ Սակայն թփերի առկայությունը վկայում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այստեղ շինարարի ոտքը չի դրվել։ Հայաստանի մայրաքաղաքից նման տպավորություններ է ստացել և դրանցով կիսվել Postimees էստոնական հրատարակության լրագրողը։
«Հսկայական ներուժ», հիրավի, սա է լավագույն արտահայտությունը, որով փորձում են բարձրացնել հայերի տրամադրությունը։ «Տեսնեիք այս տեղը տասը տարի առաջ»,- նշում է եվրոպացի դիվանագետը՝ մատնանշելով դրական զարգացումները։
Եվ իսկապես, Marriott-ը, Adidas-ը և Land Rover-ը զարդարում են քաղաքի կենտրոնը։ Ինչպես նաև տեղական բանկերի մի բազմություն, որոնց կցվել են ռուսական հսկաները՝ Внешторгбанк-ը, Газпромбанк-ը և այլն։
Պետությունում, որտեղ նախարարը վաստակում է 500 դոլար, լյուքս կարգի մեքենաների առկայությունը սեթևեթանք է թվում։ Բանկերի քանակը փողեր լվանալու դրախտի տպավորություն է ստեղծում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի կարծիքով՝ ստվերային տնտեսության չափաբաժինը կարող է կազմել է շուրջ 50%։ Միևնույն ժամանակ, նա չի կարողանում պատասխանել այլ, ավելի պարզ հարցերի. օրինակ, թե որքան է երկրում գործազրկության տոկոսը, կամ ինչպես են ապրում և վաստակում Land Rover-ի տերերը։
Ինչպես նշում է հոդվածագիրը, «այս պետությունում շահերի բախումը չեն դիտարկում որպես խնդիր»։ Խորհրդարանի պատգամավորների մեծ մասի բիզնեսը և քաղաքական գործիչների լրացուցիչ վաստակները «բաց գաղտնիք են»։
«Սակայն այնտեղ կան նաև մարդիկ (ոչ շատերը), ովքեր դրանում խնդիր են տեսնում»,- եզրափակում է էստոնացի լրագրողը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario