Եթե մենք հայ-թուրքական հարաբերությունները կապում ենք ղարաբաղյան հիմնահարցի հետ, ապա մենք ի սկզբանե տանուլ ենք տվել, այսօր հայտարարել է Հայաստանի դեմոկրատա-կան կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Հայկական կողմը ճիշտ է անում, երբ ասում է, որ որևէ նախապայման չպետք է լինի հայ-թուրքական հարաբերություն-ների զարգացման մեջ»,-ընդգծել է նա: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալների մասին` Սարգսյանը հավաստիացրել է, որ չարժե ակնկալել դրանց կարգավորումը, նույնիսկ եթե այդ հարաբերությունները շաղկապվեն ղարաբաղյան հակամարտության հետ:
«Թուրքիայի հետաքրքրությունն այս գործընթացի նկատմամբ սառչել է ոչ թե ադրբեջանցիների պատճառով, այլ որովհետև Եվրոպան մերժեց դրա մուտքը ԵՄ»,- նշել է ՀԴԿ նախագահը:
Շոշափելով նաև Հայաստանի նախագահի հնարավոր այցը Թուրքիա՝ Սարգսյանը հայտարարել է, որ «կարելի է գնալ զուտ ֆուտբոլի խաղը դիտելու, ինչպես պարոն Գյուլն արեց` որևէ բանակցությունների ակնկալիք չունենալով»:
«Մյուս կողմից, հաշվի առնելով թուրքական կողմի կեցվածքը, որը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և ժամկետները, նախագահը բոլոր իրավունքներն ունի ասելու՝ «Շնորհկալ եմ, բայց ես չեմ գալիս»». հավելել է Սարգսյանը:
Թերթ.am

0 comentarios:
Publicar un comentario