2009-09-07

Նոբելյան մրցանակ Սարգսյանին և Գյուլի՞ն

«Հայաստանի Եվրոպական ընկերներ» հետազոտական խմբի նախագահ Մայքլ Քեմբեկը Bloomberg գործակալության հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։

Մասնավորապես, ինչպես հայտնել է Քամբեկը, «եթե Հայաստանի և Թուրքիայի առաջնորդներին հաջողվի բարելավել հարաբերությունները, ապա նրանք պետք է պարգևատրվեն Նոբելյան խաղաղության մրցանակով»։
«Միակ խնդիրը, որ ինձ անհանգստացնում է, այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցը կարող է լճանալ երկու երկրների խորհրդարաններում։ Ես կարծում եմ, որ Երևանում երկկողմանի հարաբերությունների առաջխաղացումը կարժանանա մեծամասնության աջակցությանը, սակայն ես որոշ մտահոգություններ ունեմ Թուրքիայի հարցում»,- ընդգծել է Քամբեկը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs