2009-09-07

Ճապոնիայի ապագա վարչապետի կինը Վեներա է ուղևորվել այլմոլորակայինների հետ

Սեպտեմբերի 16-ին Ճապոնիայում տեղի կունենա քվեարկություն, որի ընթացքում Յուկիո Խատոյաման պետք է ընտրվի երկրի վարչապետ։ Նշենք, որ 62-ամյա Խատոյամային մի ժամանակ անվանել էին «այլմոլորակային» աչքերի անսովոր ձևի և տարօրինակ պահվածքի համար։

Ճապոնիայի ապագա վարչապետի կինը պնդում է, որ հանդիպել է այլմոլորակայինների և նրանց հետ միասին ուղևորվել է դեպի Վեներա մոլորակ։ Այլմոլորակայինների և Միյուկի Խատոյամայի ուղևորությունը տեղի է ունեցել մոտ 20 տարի առաջ։ Այն ժամանակ, երբ նա քնած էր, իր հոգին գտնվում էր տիերեզանավում. պատմել է ապագա վարչապետի կինը իր գրքում, որը հրատարակվել է նախորդ տարի։ Ինչպես պատմել է Միյուկին, Վեներա մոլորակը «հիանալի և շատ կանաչ վայր էր»։
Նշենք, որ Ճապոնիայի ապագա վարչապետի տիկինը հայտնի է իր էքսցենտրիկ պահվածքով, ինչն ամենևին էլ բնորոշ չէ ճապոնացի քաղաքական գործիչների կանանց։ Նա եղել է կանանց երաժշտական թատրոնի դերասանուհի, խոհարարական գրքերի հեղինակ և բուսակեր, անձամբ է կարում իր հագուստները, պատմում է The Independent բրիտանական թերթը։

Միյուկի Խատոյաման պնդում է, որ իր նախորդ կյանքում նա ճանաչել է Թոմ Քրուզին. վերջինս ճապոնացի էր։ Այժմ նա դեմ չէր լինի մասնակցել Թոմ Քրուզի հետ ֆիլմի համատեղ նկարահանումներին։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs