2009-09-02

Նոյան տապանը՝ այժմ Հոնգ Կոնգում

Հոնգ Կոնգի ծովափերից մեկում ստեղծվել է յուրօրինակ թեմատիկ այգի։ Կրելով աստվածաշնչյան «Նոյան տապան» անունը՝ այգին ավելի շատ կարելի է մի հսկայան ժամանցային թեմատիկ համալիր համարել, որը գտնվում է Մա Վան կղզու ափին՝ Հոնգ Կոնգից 20 րոպե հեռավորության վրա։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։

Թեմատիկ այգու կառուցվածքն արդեն արժանացել է Հոնգ Կոնգի բնակչության և զբոսաշրջիկների հիացմունքին։ «Նոյան տապանի» հիմնադիրների համաձայն՝ տապանն առաջինն է աշխարհում, որը կառուցվել է աստվածաշնչյան Նոյան տապանի նույն չափերով։

Սակայն, ի տարբերություն աստվածաշնչյան եռահարկ տապանի, Հոնգ Կոնգի տարբերակը հինգհարկանի է, որտեղ տեղ են գտել հյուրասրահեր, ռեստորաններ, ինչպես նաև 43-սենյականոց հյուրանոց։Նոր թեմատիկ այգում այցելուները կգտնեն աստվածաշնչյան Նոյան տապանի բոլոր կենդանիների իրական չափերով արհեստական նմուշները։ Բացի այդ, համալիրն առաջարկում է ժամանացային տարատեսակ սրահներ, թեմատիկ խաղահրապարակներ և հանգստի գոտիներ։

Հոնգ Կոնգի Նոյան տապանը ոչ թե կրոնական, այլ ավելի շատ բնապահպանական, կրթական և մարդասիրական ուղերձ է կրում։

Նշենք, որ բացման օրվանից ի վեր այն գրավել է ավելի քան 40 հազ. այցելուների։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs