2009-12-14

Հայերը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացում են պահանջում

Այսօր Հայաստանի եվրոպական շարժումն սկսել է արշավ, որն ուղղված է ԵՄ մուտքի վիզաների պարզեցմանը և ազատականացմանը։ Արշավն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։
Այցելելով
http։//www.petitiononline.com/EUVisa/petition.html՝
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի և ԵՄ ցանկացած քաղաքացի կարող է ստորագրել հայտարարության տակ,որում ասվում է.

«Մենք, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Բելառուսի , Ուկրաինայի և ԵՄ քաղաքացիներս, խնդրում ենք Եվրոպական Միության անդամ պետություններին և ԵՄ կառույցներին ներկայացնել արևելյան գործընկերության պետությունների` ԵՄ երկրների համար վիզաների ստանալու պարզեցման ճանապարհային քարտեզ և հանել կամ կրճատել վիզաների տուրքը, որքան հնարավոր է արագ։ Իբրև առաջնային քայլ, խնդրում ենք պարզեցնել վիզաներ ստանալու ընթացակարգը և տրամադրել երկարաժամկետ մուտքի վիզաներ»։

«Մենք հասկանում ենք, թե Եվրոպական պետություններն ինչու են մուտքի արտոնագերեր ստանալու բարդություններ ստեղծում, և այս տեսակետից մեր պետությունները նույնպես լուրջ անելիքներ ունեն, սակայն մի բան հստակ է, որ ԵՄ և արևելյան գործընկերության երկրների միջև հաղորդակցության ծավալների մեծացումը կարող է դրական փոփոխություններ բերել արևելյան գործընկերության պետությունների և ԵՄ մերձեցման գործընթացում։ Ի վերջո՝ առանց ուսանողների, երիտասարդության, գիտնականների, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումների մերձեցում լինել չի կարող», - նշում է Հայաստանի Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs