Հայ գործընկերների հետ հանդիպելու և քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած թուրք լրագրողներից երկուսը` CNN Turk-ի լուրերի խորհրդատու Վերհաթ Բորաթավը և Milliyet օրաթերթի լրագրող Բադրի Գյուրսելն այսօր «Հայելի» ակումբում պատասխանեցին հայ լրագրողների հարցերին:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին` Բադրի Գյուրսելը նախ նշեց, որ եթե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց չգրանցվի, Թուրքիայի մեջլիսը արձանագրությունները չի վավերացնի:
Միաժամանակ, նա նշել է, թե չի կարող ասել` հետագա մի քանի ամիսներին իրադարձություններն ինչ կերպ կզարգանան: «Դեռևս այս տարվա մայիսին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան խնդրի հարցում առաջխաղացում չգրանցվի, չնայած արձանագրություններում այդ մասին ոչինչ չի նշվում, դրանք չեն կարող վավերացվել: Այն ժամանակվանից մինչ օրս Թուրքիայի տեսակետն այդ հարցի շուրջ չի փոխվել»,- ասել է թուրք լրագրողը:
Թուրքիան նաև մտավախություն ունի, որ արձանագրությունները վավերացնելուց հետո, Հայաստանն իրեն «ազատ կզգա», և ղարաբաղյան հիմնահարցի առաջխաղացում չի լինի:
«Ես ինքս կնախընտրեի, որ ղարաբաղյան հարցն այս խնդրին չխառնվեր, բայց Թուրքիայի կառավարությունը ճնշումների ներքո իրեն պարտավորված զգաց»,- ընդգծեց Բադրի Գյուրսելը: Հարցին, թե ինչ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի կառավարությունը, լրագրողը պատասխաբեց` «և՛ արտաքին, և՛ ներքին»:
Վերհաթ Բորաթավն էլ իր հերթին նշեց, թե Թուրքիայում ոչ ոք չէր սպասում, որ այս հարցին Ադրբեջանը նման կերպով կարձագանքեր: Նրա խոսքով՝ «այս խաղում ոչ թե Հայաստանն ու Թուրքիան են տանգո պարում, այլ սա 5 պետությունների տանգո է, քանի որ գործընթացին մասնակցում են նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ադրբեջանը»:
Լրագրողները նշեցին, որ եթե Թուրքիան որոշի Ադրբեջանին կորցնելու գնով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, ապա ի հայտ կգան այլ գործոններ, որոնք, սակայն, լրագրողները չցանկացան մանրամասնել։ Միաժամանակ, նրանց համոզմամբ, «Թուրքիան Հայաստանի հետ բարիդրացիական կապեր հաստատելու հարցում երբեք այնքան վճռական չի եղել, ինչպես այսօր»։
Արդեն ասուլիսի վերջում թուրք լրագրողները վստահեցրին, որ չնայած այս ամենին, թուրքական կողմը կվավերացնի արձանագրությունները, իսկ երրորդ երկիրը ոչինչ անել չի կարող, քանի որ «Թուրքիան այդպես է որոշվել»:
Անդրադառնալով Ցեղասպանության հարցին` թուրք լրագրողներն ասացին, որ անգամ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու դեպքում էլ միջազգային հանրությունը կշարունակի անհանգստացնել Թուրքիային այդ հարցով։ Դարձյալ տարբեր երկրներ հօգուտ Հայաստանի բանաձևեր կընդունեն: «Հայկական բանաձևը սրի պես կախված է Թուրքիայի գլխին»,- ընդգծեցին նրանք:
Ի դեպ, թուրք լրագրողներն ասել են, որ 2008թ. Թուրքիայի նախագահի հետ Հայաստան ժամանած իրենց գործընկերները ոչ թե չեն ցանկացել հանդիպել և խոսել հայ լրագրողների հետ, այլ պարզապես ժամանակ չեն ունեցել:
2009-12-15
Հայկական բանաձևը սրի պես կախված է Թուրքիայի գլխին
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario