Հայաստան կատարած այցի վերաբերյալ թուրք լրագրողներն իրենց երկրի առաջատար լրատվամիջոցներում շուրջ 30 հոդված են հրապարակել, որոնք աչքի են ընկել անաչառությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` ամփոփելով 15 թուրք լրագրողների` դեկտեմբերի 17-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները: Թուրքագետը վերլուծություն է կատարել և նկատել, որ Հայաստանի մասին թուրք լրագրողների հրապարակումներում հայ պաշտոնյաների խոսքերը չեն խեղաթյուրվել: Ավելին, թուրք լրագրողների կարծիքը մեր երկրի մասին դրական է եղել: Եթե մինչև Հայաստան ժամանելը նրանք մեր երկիրը աղքատ և հետամնաց էին պատկերացնում, ապա այցից հետո իրենց կարծիքը կտրուկ փոխել են:Թուրքագետը համոզված է՝ այցի արդյունքում հայ հասարակությունն ավելի ստույգ իմացավ, թե Թուրքիայում հայ-թուրքական արձանագրություններն ինչպես են ընկալվում: Թուրքերն էլ հստակ իմացան Հայաստանի դիրքորոշումը: Թեև հայկական կողմը որպես արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ մատնանշում է փետրվար-մարտ ամիսները, թուրքագետն ապրիլի 24-ն է համարում որպես հոգեբանական վերջնաժամկետ: «Շատերն են ասում, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ԱՄՆ կոնգրեսը, ամենայն հավանականությամբ, կհաստատի Հայոց ցեղասպանության օրինագիծը:
Միաժամանակ, Արտակ Շաքարյանը նշեց, որ եթե մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, հետագայում բարդ կլինի դրական արդյունք սպասել այդ գործընթացից:
Արտակ Շաքարյանի խոսքով, թեև Ղարաբաղյան հարցը որպես նախապայման ընդգրկված չէ արձանագրություններում, այն ներքաշվում է հայ-թուրքական գործընթացում: «Թուրքիան ընկել է իր սարքած ծուղակը: Լրագրողները հիմնականում նշում էին, որ Թուրքիան ԼՂՀ հարցում արմատական փոփոխություն չի ուզում, Թուրքիային անպայման պետք է մի սիմվոլիկ ժեստ, թեկուզ ևս մեկ մոսկովյան հռչակագրի ստորագրում, որը ցույց կտա, որ գործընթացը շարունակվում է»,- թուրք լրագրողների տեսակետն այսպես ներկայացրեց թուրքագետը: Նա նշեց, որ թուրք լրագրողներն արտահայտել են Անկարայի մտահոգությունը, այն է`հայ-թուրքական գործընթացն ավելի արագ է զարգանում, քան հայ-ադրբեջանականը: Անկարան ուզում է, որ երկու գործընթացները զուգահեռ և միևնույն արագությամբ ընթանան:
«Եվրասիա համագործակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ 2010 թ. կշարունակվեն երկու երկրների լրգրողների փոխադարձ ճանաչողական այցերը:
2009-12-17
Թուրքիան ընկել է իր սարքած ծուղակը
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario