Ամանորի գիշերը Ֆրանսիայի ոստիկանությունը մոտ 400 մարդ է ձերբակալել: Նախնական տվյալով՝ նրանք 1100 ավտոմեքենա են հրկիզել: Associated Press-ը տեղեկացնում է, որ հրկիզված մեքենաների թիվը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա Ամանորի գիշերվա ցուցանիշը:Մեքենաների հրկիզումը տարածված «զվարճություն» է Փարիզում: Այն ավելի մեծ տարածում գտավ 2005թ. դեպքերից հետո, որբ ոստիկանների ձեռքով սպանված երկու դեռահասների մասին տեղեկությունը հանցագործությունների զանգվածային ալիք բարձրացրեց Փարիզում և մյուս շրջաններում:
Դրանից հետո Ֆրանսիայում ոչ մի բողոքի ակցիա և նույնիսկ տոն չի անցնում առանց մեքենաների հրկիզման:
Թերթ.am
2010-01-03
Նոր տարի ֆրանսիական ձևով՝ 1100 հրկիզված ավտոմեքենա
Publicado por Hayasa en 1:11
Etiquetas: Աշխարհ, Իրադարձային
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario