Heritage Foundation–ը հրապարակել է Տնտեսական ազատության 2010թ. վարկանիշը: Հայաստանն այս վարկանշում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատ գրանցելով յոթ հորիզոնականի անկում։ Մեր երկիրը, այսպես կոչված, չափավոր տնտեսական ազատության գոտում է։
Մեր տարածաշրջանում ամենաազատ տնտեսությունը, ըստ կազմակերպության փորձագետների, ունի Վրաստանը. 179 երկրների շարքում այն զբաղեցրել է 26–րդ տեղը՝ բարձրանալով վեց կետով։
Ադրբեջանը զբաղեցնում է 96-րդ (հիմնականում անազատ), Թուրքիան՝ 67–րդ, (չափավոր ազատ), Ռուսաստանը՝ 143–րդ հորիզոնականը (հիմնականում անազատ):
Տնտեսական ազատության վարկանշային աղյուսակում առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Հոնգկոնգը, Սինգապուրը և Ավստրալիան։
Աֆղանստանը, Իրաքը, Լիխտենշտեյնը և Սուդանն ընդհանրապես չեն վարկանշվել։ Աղյուսակը եզրափակում են Կուբան, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան։
Թերթ.am
2010-01-05
Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով 38-րդն է աշխարհում
Publicado por Hayasa en 1:12
Etiquetas: Աշխարհ, Իրադարձային, Հայաստան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario