Հայկական եւ քրդական արմատներ ունեցող թուրք դատավոր Չաղաթայ Չեթինը Նիդեռլանդների իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում:
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ `Չաղաթայ Չեթինը, ազատվելով աշխատանքից, 2010 թ. հունվարի 15 - ին բուլղարական կեղծ անձնագրով Թուրքիայից մեկնել է Նիդեռլանդներ եւ հանձնվել տեղի իշխանություններին:
Չեթինը հայտարարել է, որ ինքը Թուրքիայում ենթարկվել է ճնշումների իր քաղաքական հայացքների ու հայկական եւ քրդական արմատներ ունենալու պատճառով: Այդ առնչությամբ դատավորը նամակ է գրել Թուրքիայի նախագահին եւ վարչապետին, սակայն մինչ օրս Աբդուլլահ Գյուլի եւ Թայիփ Էրդողանի կողմից պատասխան չի ստացել:
Չաղաթայ Չեթինի խոսքով `Թուրքիայում իր կյանքը վտանգված է, իրեն սկսել են քրեորեն հետապնդել, իսկ օրենքի շրջանակում նա չի կարողանում պաշտպանել իր իրավուքները: Դատավորը տեղեկացրել է նաեւ, Որ իր ծնողները անվտանգության նկատառումով նույնպես ստիպված են եղել փոխել իրենց բնակության վայրը:
«Դատական համակարգը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, նրա նկատմամբ անընդհատ առկա են ճնշումներ եւ սպառնալիքներ: Դատավորներն են աղոթում, որ հանկարծ իրենց տիրույթում չհայտնվի որեւէ քաղաքական գործ: Իսկ եթե հանկարծ« Արդարություն եւ զարգացում »իշխող կուսակցության կամ իշխանությունների դեմ որեւէ որոշում կամ տեսակետ արտահայտեք, անմիջապես ուղարկվում են Արդարադատության նախարարության տեսուչները », - ասել է Չեթինը:
Դատավորը հայտարարել է նաեւ, Որ ինքը պատրաստվում է դիմել Մարդու իրավուքների եվրոպական դատարան. «Որեւէ նյութական ակնկալիք չունեմ, դիմելու եմ իմ իրավունքների պաշտպանության համար»:
Չեթինն ավելացրել է նաեւ, Որ Թուրքիայում մեծ թվով դատավորներ եւ դատախազներ սպասում են քաղաքական ապաստան ստանալու իր դիմումի առնչությամբ Նիդեռլանդների իշխանությունների որոշմանը: «Եթե պատասխանը դրական լինի, մյուսներն էլ կարող են գալ այստեղ: Քուրդ դատավորների եւ դատախազների վիճակը Թուրքիայում շատ ճգնաժամային է», - ընդգծել է Չաղաթայ Չեթինը:
Firat գործակալության փոխանցմամբ `Չաղաթայ Չեթինը դատական համակարգում իր գործունեությունն սկսել է 2005 թ. Էնեզի դատարանում, այնուհետեւ տեղափոխվել է Էդիրնեի դատարան: Իր գործունեության ընթացքում Չեթինը, դատական համակարգում հանդիպելով կաշառակերության եւ չարաշահումների դեպքերի, այդ մասին իրազեկում է Թուրքիայի Արդարադատության նախարարությանն ու Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդին: Սակայն այդ մարմինները Չեթինի ներկայացրած տվյալներն ուսումնասիրելու փոխարեն նրա դեմ սկսում են հետաքննություն: Իսկ հետաքննության պատճառ են դառնում այն լուրերը, թե «Չեթինը, նշելով իր հայկական եւ քրդական արմատների մասին, հայտարարում, որ հայերի եւ քրդերի դեմ ցեղասպանություն է տեղի ունեցել»:
Tert.am
2010-03-05
Հայկական արմատներ ունեցող թուրք դատավորը Նիդեռլանդներից քաղաքական ապաստան է խնդրում
Publicado por Hayasa en 15:38
Etiquetas: Աշխարհ, Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario