2010-03-03

Այս տարի Մադրիդում կհիմնվի ՀՀ դեսպանություն

2010 թ. Մադրիդում կհիմնվի ՀՀ դեսպանություն: Այս մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը `այսօր ընդունելով Եվրոպական միության պատվիրակությանը` ԵՄ նախագահող երկրի `Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ - ից, հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան - ԵՄ, Հայաստան - Իսպանիա հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային, արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Հայաստանի եւ ԵՄ - ի միջեւ քաղաքական երկխոսության հետագա խորացումը, ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը:

Իսպանիայի արտգործնախարարը ներկայացրել է Լիսաբոնյան պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ - ում տեղի ունեցող գործընթացները եւ ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs