2010-03-05

Սպիտակ տունը խախտեց լռությունը. Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի դիրքորոշումն անփոփոխ է

Միացյալ Նահանգները կողմ է, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայքլ Համմերը:

Ի պատասխան թուրք լրագրողի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հարցում «ինչու Սպիտակ տունը մինչեւ հիմա չի խախտել լռությունը», Մայքլ Համմերը հայտարարել է.
«Նախագահ Օբաման 2009 թ. ապրիլքսանչորսյան իր ուղերձում հստակ ներկայացրեց 1915 - ի իրադարձությունների առնչությամբ իր դիրքորոշումը, որը չի փոխվել: Մենք կողմնակից ենք, որ իրողությունները արդարացիորեն ընդունվեն: Մենք շարունակում ենք հավատալ, որ այդ նպատակին հասնելու ամենանպաստավոր ճանապարհը հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ անցյալի իրադարձությունների քննարկումն է : Մենք շարունակելու ենք աջակցել այդ ջանքերին », - հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Թուրքական մամուլը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քվեարկության նախօրեին արված այս հայտարարությունը որակել է «շոկային»:

Հիշեցնենք, որ մարտի 4 - ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի նախագիծը:


Թերթ. Am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs