2008-06-30

Կանադայի խորհրդարանական. Հայոց ցեղասպանությունը անհերքելի պատմական փաստ է

«1915-1918 թվականներին 1.2 միլիոն հայերի սպանությունը անհերքելի պատմական փաստ է: Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, ըստ որի, ես ճանաչում եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և դատապարտում եմ այդ ահավոր հանցագործությունը մարդկության դեմ: Իմ դիրքորոշումը նաև արտացոլում է Կանադայի Լիբերալ կուսակցության, ինչպես նաև դրա ղեկավար Ստեֆան Դիոնի դիրքորոշումը»,- հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Ռաեն նամակում՝ հասցեագրված Կանադայի հայերի կոնգրեսի նախագահ Տարո Ապելյանին, հաղորդում է Կանադայի հայերի կոնգրեսը (CCA): Նամակում Բոբ Ռաեն նշել է, որ 2004 թվականին Կանադայի Համայնքների պալատի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման նպատակը Կանադայի հայ և թուրքական համայնքների հաշտեցումն էր:«Երկու համայնքները պետք է թողնեն վեճերը անցյալում և առաջ շարժվել»,- նկատել է Կանադայի խորհրդարանի անդամը: Այս տարվա մարտի մեկին Բոբ Ռաեն հարցազրույց է տվել թուրքական «Turkuaz» հեռուստաալիքին, որի ընթացքում նա նշել է, որ ընդամենը մի քանի հարյուր հազար հայեր են սպանվել և Կանադայի հայերը պետք է գոհ լինեն երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցում: Նրա խոսքերով, «ավելին նրանք չեն կարող պահանջել»: Բոբ Ռաեի տվյալ հայտարարությունը վրդովմունք է առաջացրել Կանադայի հայերի շրջանում: Այդ կապակցությամբ, Կանադայի հայերի կոնգրեսի նախագահի տեղակալ Պյեր Ակելյանը հանդիպել է նրա հետ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով:/armtown.com/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs