2008-07-04

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի կինոփառատոնում

Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները և կազմակերպիչները, արժանացել է հատուկ ուշադրության և գնահատականների։Փառատոնի կազմակերպիչը` ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Հայոց ցեղասպանության մասին կինոնկարն ընդգրկել էր կինոփառատոնի ծրագրում՝ շուրջ 33 միլիոնի հասնող փախստականների ծանր վիճակը աշխարհով մեկ բարձրաձայնելու համար։ «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում՝ պատմության աչքերով», - ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը։Ըստ «Ազատության»` հոլիվուդյան աշխարհռչակ կինոդերասանուհի Անջելինա Ջոլին փառատոնին ցուցադրվող ֆիլմերը բարձր գնահատականի է արժանացրել։«Կինոն կարեւոր միջոց է` ներկայացնելու համար աշխարհով մեկ սփռված փախստականների կյանքի տարբեր հանգամանքները, արվեստի այս տեսակը նպաստում է հիմնախնդիրը ավելի լավ ճանաչելուն և հասկանալուն», - ասել է Ջոլին։«Ճչացողները» կինոնկարը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության հիմնապատճառները, շարժառիթները՝ ներկայացվում է այս էպիկական չափերի հասնող մարդկային ողբերգության վավերագրությունը՝ Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի և Ռուանդայի ցեղասպանություններ և այսօր դեռ չդադարած մարդկային աղետը Դարֆուրում»։ Այսպիսի գնահատկան են տվել ֆիլմին փառատոնի մասին պատմող ամերիկյան Business Wire լրատվական ծառայության արվեստի մեկնաբանները։Գործակալությունը տեղեացնում է նաև, որ «Ճչացողները» արդեն իսկ ցուցադրվել է Միացյալ Նահանգների և Կանադայի էկրաններին, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում, բրիտանական խորհրդարանում և Եվրախորհրդարանում։ Business Wire-ը հաղորդում է, որ հռչակավոր Sony ընկերությունը թողարկել է «Ճչացողները» ֆիլմը տեսասկավառակով։/Արմենպրես /

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs