Ամերիկյան ընտանիքների ասոցացիան (American Family Association) բոյկոտ է հայտարարել McDonald's ընկերությանը, գրում The Washington Post-ը։
Բողոքը կապված է այն հանգամանքի հետ, որ McDonald's ընկերությունը մի քանի ամիս առաջ անդամագրվել է Համասեռամելների ազգային պալատ, որը պաշտպանում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունեցող ձեռնարկատերերի շահերը։
Ընկերության ղեկավարությունը կազմակերպությանը անդամակցելու որոշումը բացատրել է նրանով, որ McDonald's-ը սատարում է ԱՄՆ-ում մի կազմակերպության ստեղծումը, որը ազատ կլինի խտրականությունից։
Ամերիկյան ընտանիքների ասոցացիայի նախագահ Թիմ Ուայլդմոնը պնդում է, որ ամերիկացի քրիստոնեաներին կարող է վիրավորել այն փաստը, որ սննդի վրա ծախսված իրենց գումարները կօգնեն մի կազմակերպության, որը պայքարում է իրենց բարոյական արժեքների դեմ։ Բողոքի մասնակիցներն ընդգծում են, որ ընկերությունը պարտավոր է աշխատանքի չընդունել համասեռամելներին և սպասարկել համասեռամոլ այցելուներին։
Ավելի վաղ ամերիկացի ընտանիքների ասոցացիային հաջողվել էր բողոքի ակցիայի շնորհիվ Ford ընկերությանը ստիպել դադարեցնել ԶԼՄ–ներում գովազդել ավտոմեքենաներ համասեռամելների համար։
/Թերթ.am/
0 comentarios:
Publicar un comentario