2008-07-01

Չինացին կճաշի Ուորեն Բաֆեթի հետ 2.1 մլն դոլարով

Չինացի ֆինանսիստը 2,1 մլն դոլար է վճարել երկրագնդի ամենահարուստ մարդու` Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու հնարավորության համար, հայտնում է AP-ը:

Միլիարդատիրոջ հետ ճաշը վաճառքի էր հանվել eBay աճուրդում: Վաճառքը տևել է մի քանի օր և կանգ է առել 2 մլն 110 հազար 100 դոլարի վրա: Հենց այս գումարով էլ Չաո Դանյանը` Հոնկոնգում տեղակայված Pureheart China Growth Investment Fund ներդրումային հիմնադրամի կառավարիչը, համաձայնել է ճաշել Բաֆեթի հետ
Այս գումարը еBay աճուրդում երբևէ վաճառված բարեգործական իրերից ստացված ամենախոշոր հասույթն է: Բաֆեթի հետ ճաշն առաջին անգամ չէ, որ հանվել է վաճառքի: Նախորդ տարի երկու գործարար վճարել էին 650 հազար դոլար ներդրումային շուկայի առաջատարի հետ ճաշի հնարավորության համար, ով անսխալ գուշակում է ներդրումային ամենաշահավետ ոլորտները: Աշխարհի ամենահարուստ մարդու հետ հանդիպելու հնարավորություն ունի ոչ միայն Չաո Դանյան, այլ նաև նրա ծանոթները: Վաճառքի պայմանների համաձայն` գնորդը կարող է ճաշի հրավիրել իր յոթ ընկերներին։ Նշենք, որ այն տեղի կունենա Նյու Յորքի Smith & Wollensky սթեյք-հաուսում: Միջոցառման ճշգրիտ օրն ու ժամը դեռևս նշանակված չեն: /Թերթ.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs