2008-07-06

Հայ և թուրք պատմաբանների աստեղային ժամը

Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե ինքը կողմ է պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի հայ-թուրքական հարաբերությունների հարցը, մասնավորապես Ցեղասպանության խնդիրը: Սերժ Սարգսյանի այս առաջարկը միանշանակ ընդունելություն չգտավ Հայաստանում, եղան բազմապիսի արձագանքներ: Արժե սակայն անդրադառնալ խնդրին մի տեսանկյունից, որը կարծես անուշադրության է մատնվել:
Բանն այն է, որ ամեն ինչից զատ, Թուրքիայում գոյություն ունի Քրեական օրենսգրքի 301 հոդված, որի էությունը «թրքությունը վիրավորելու համար» քրեական պատասխանատվությունն է: Ճիշտ է, Եվրոպան Թուրքիային ստիպում է վերացնել այդ հոդվածը` դա առաջադրելով որպես Եվրամիությանն անդամակցելու նախապայման, սակայն Թուրքիայի կառավարությունն առայժմ համառում է: Այդ հոդվածով մեղադրվել են Հրանտ Դինքը, թուրք մտավորականներ, որոնք խոսել են Ցեղասպանության մասին: Հիմա, պատկերացնենք, որ ստեղծվում է հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով:
Ինչ պետք է ուսումնասիրի այդ հանձնաժողովը. բնականաբար, 1915 թվականին նախորդող և հաջորդող իրադարձությունները: Ըստ այդմ, այդ հանձնաժողովն այդպիսով արդեն իսկ կխախտի Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը: Իր հերթին, ինչ պետք է անի այդ հանձնաժողովը. այն կամ պետք է ընդունի, որ եղել է Ցեղասպանություն, և այդ դեպքում Թուրքիայի կառավարությունը հանձնաժողովին կմեղադրի և քրեական պատասխանատվության կենթարկի «թրքությունը վիրավորելու համար»: Կամ էլ հանձնաժողովը կեզրակացնի, որ ոչ մի Ցեղասպանություն էլ չի եղել: Փաստորեն, երրորդ դեպք չի կարող լինել, բացի այն, որ հանձնաժողովի թուրքական մասը կպնդի, որ չի եղել Ցեղասպանություն, հայկական մասն էլ` հակառակը:


/Lragir.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs