2008-07-09

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվեց մինչև հոկտեմբեր

Ստամբուլում հուլիսի 7-ին վերսկսվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող 19 անձի դատավարությունը, որը, սակայն, հետաձգվել է մինչև հոկտեմբերի 13-ը։ Դատական նիստն առաջին անգամ բաց է անցկացվել։ Բոլոր նախորդ նիստերը դռնփակ էին, որովհետև սպանությունն իրականացրած Օգյուն Սալմաստը անչափահաս էր, անցած ամիս նա դարձել է 18 տարեկան։ Գործը վարող դատավորը նիստի ժամանակ ասել է, թե Էրհան Թունջելը, ով մեկ այլ ամբաստանյալի հետ մեղադրվում է սպանությունը կազմակերպելու մեջ, նախօրոք հայտնել է ոստիկանությանը սպանության նախապատրաստման մասին։


Առայժմ պարզ չէ, թե ինչու է մեղադրյալը տեղեկացրել ոստիկանությանն իր իսկ կողմից նախապատրաստվող հանցագործության մասին։

AP գործակալության վկայությամբ՝ իրավապաշտպանները համոզված են, որ ոստիկանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող սպանության մասին, բայց ոչինչ չի արել հանցագործությունը կանխելու համար։


/Արմենպրես/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs