Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը «գնահատում է» հայոց պետության ղեկավար Սերժ Սարգսյանի հրավերը։
«Ջիհան» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այդ մասին հայտարարել է ինքը` Թուրքիայի նախագահը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք մտադիր է ներկա գտնվել սեպտեմբերին 6-ին Երևանում կայանալիք Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների խաղին։
Ըստ թուրքական աղբյուրների՝ Աբդուլլա Գյուլը նաև տեղեկացրել է, որ Աստանայում ինքը կարճատև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Նուրսուլթան Նազարբաևի հրավերով Ղազախստան ժամանած բոլոր պետությունների ղեկավարների, այդ թվում` նաև Հայաստանի նախագահի հետ։ Նույն աղբյուրների համաձայն՝ Աբդուլլա Գյուլը Սերժ Սարգսյանին մեկ անգամ ևս շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաղորդել, որ ստացել է Հայաստանի նախագահի հրավերի նամակը:
/ԱրմԻնֆո/
2008-07-08
Թուրքիայի նախագահը «գնահատում է» Սերժ Սարգսյանի հրավերը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario