2008-12-17

Հայաստանի և Թուրքիայի նախագահների պատմական ձեռքսեղմումը արժանացել է մրցանակի

Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլա Գյուլի պատմական ձեռքսեղմումը Երևանում ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած ֆուտբոլի խաղի ժամանակ արժանացել է Մոնակոյի կողմից շնորհվող կարևորագույն մրցանակի:
Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքէջը, «Տարվա խաղաղության և սպորտի լուսանկար» մրցանակը շնորհվել է այն լուսանկարին, որտեղ պատկերված է «սպորտի միավորող ուժը» ցուցադրող պահը, այն է` Հայաստանի և Թուրքիայի նախագահների պատման ձեռքսեղմումը սույն թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած Հայաստան–Թուրքիա հանդիպման ժամանակ: Այդ պահը ազդարարել է երկու երկրների իշխանությունների միջև գրեթե երկու տասնյակ տարի տևած լռության ավարտը: Սպորտի, քաղաքականության, բիզնեսի և հասարակական կյանքի ավելի քան 300 ներկայացուցիչների ներկայությամբ, ովքեր հավաքվել էին ներկա գտնվելու Խաղաղության և սպորտի միջազգային ֆորումին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը միաժամանակ մրցանակ շնորհեց ՀՀ երիտասարդության և սպորտի նախարար Արմեն Գրիգորյանին և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուտ Օզգեներին: Արարողության ժամանակ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները բեմահարթակի վրա փոխանակեցին փոխադարձ ողջույններ:

«Նախագահ Աբդուլա Գյուլը մեկնել էր Երևան` դիտելու ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև` տոգորված այն մեծ համոզմամբ, որ սպորտը կարևորագույն գործիք է մարդկանց միացնելու, ինչպես նաև խաղաղություն, եղբայրություն, համերաշխություն և հանդուրժողականություն սերմանելու համար»,- իր ելությում նշել է Օզգեները:
«2008թ. Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականները խաղացել են միմյանց հետ երեք անգամ: Առաջին խաղը մինչև 19-տարեկանների հավաքականների միջև էր, երկրորդը` մինչև 21, իսկ ահա երրորդը` մեր ազգային հավաքականների միջև: Այս իրադարձություններն ապացուցեին, որ դրանք առանցքային դեր են կատարել Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլասերերի, լրագրողների, ֆուտբոլի ֆեդերացիաների և, ինչու չէ, երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների միջև նոր կապեր և կամուրջներ հաստատելու համար»,- հավելել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ–ի պաշտոնական կայքը, Խաղաղության և սպորտի հիմնադրամին հղած նամակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է.

«Ես իսկապես հուզվեցի` իմանալով, որ ժյուրիի որոշմամբ «Տարվա խաղաղության և սպորտի լուսանկար» մրցանակը շնորհվել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և իմ ձեռքսեղման լուսանկարին: Ես համոզված եմ, որ սպորտը լավագույն միջոցներից է` հաղթահարելու ազգերի և ժողովուրդների միջև առկա տարաձայնությունները»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հայաստանի հավաքականների միջև խաղից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հրապարակայնորեն նշել էր, որ այս մրցավեճը` որպես ֆուտբոլային դիվանագիտության հիանալի օրինակ, իր արժանավոր տեղը կզբաղեցնի պատմության գրքերում:

«Մեր անկեղծ ցանկությունն է, որ սպորտային իրադարձությունների շարունակ աճի շնորհիվ` նոր մակարդակի հարաբերությունների ի հայտ գալը ծառայի երկու ազգերի օգտին»,- հավելել է Պլատինին:


Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs