2008-12-23

Դատարանը մերժել է ութամյա աղջկա ապահարձանի հայցը

Սաուդյան Արաբիայի դատարանը մերժել է ութամյա աղջկա ապահարձանի հայցը, ում հայրն ամուսնացրել էր 58–ամյա տղամարդու հետ։ Դատարանը հետաձգել է դատական գործը մինչև աղջկա չափահաս դառնալը։
Ապահարձանի հայցը դատարան է ներկայցվել աղջկա ամուսնալուծված մոր կողմից նրանից հետո, երբ աղջկա հայրը և փասացուն ամուսնության համաձայնագիր են կնքել։ Փաստաբանի խոսքերով՝ դատավորը մերժել է հայցը, քանի որ մայրը իրավունք չունի բողոք ներկայացնել։ Դա կարող է անել միայն հարսնացուն, այն էլ՝ միայն չափահաս դառնալուց հետո։ Այս մասին տեղեկացնում է Mail on Sunday-ը։
Ինչպես նշել է փաստաբանը, ութամյա աղջիկն ինքը դեռևս չգիտի, որ ամուսնացած է։ Ներկա պահին երեխան դեռևս սովորում է դպրոցում։ Նրա հարազատների խոսքերով՝ ամուսնությունը դեռևս ուժի մեջ չի մտել, և աղջիկը շարունակում է ապրել մոր հետ։
Ինչպես հայտնի է դարձել, աղջկա հայրը փեսացուի հետ բանավոր համաձայնություն է կնքել, որ ամուսնությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ աղջիկը դառնա 18 տարեկան։ Նշենք, որ աղջկա հայրը, ով ներկայումս ֆինանսական դժվարություներ է ապրում, արդեն իսկ փեսացուից մոտ 7500 դոլար է ստացել։
Դատավորի վճռի ժամանակ աղջկա հայրը, ով նույնպես եղել է դատարանում, շարունակել է պնդել որ ամուսնացնելու է աղջկան։ Իսկ աղջկա մոր փաստաբանը պատրաստվում է բողոքարկել դատավորի վճիռը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs