Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարարություն է տարածել պատգամավոր Ջանան Առիթմանի այն մեղադրանքի կապակցությամբ, որ նախագահի մայրը ազգությամբ հայ է:
Ինչպես հաղորդել է Day.Az-ը` հղում կատարելով Palhaber լրատվական կայքին, հայտարարությունում նշված է, որ նախագահի մայրը Սաթօղլու ընտանիքից է սերում, իսկ հայրը` Գյուլ ցեղից է (Գյուլյուկիմամ), ովքեր ծագումով թուրք են և մահմեդական:
«Ես հարգում եմ բոլոր քաղաքացիների էթնիկ արմատները, կրոնական դավանանքները և ընտանեկան արմատները: Այս ամենը Թուրքիայի իրականությունն է, ինչն արտացոլում է երկրի հարստությունը: Ցանկանում եմ առանձին ընդգծել, որ մեր քաղաքացիները առանց խտրականության ունեն հավասար իրավունքներ»,- նշված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշված է, որ որոշ մարդիկ մտադրաբար նախագահի էթնիկ ծագումի մասին ասեկոսեներ են տարածում:
«Այս ամենի պատճառով ես ստիպված եմ հայտարարել իմ արմատների մասին: Իմ մայրը Սաթօղլու ընտանիքից է, որը բնակվում է Կայսերի քաղաքում, իսկ հայրս Գյուլ ցեղից, ովքեր ծագումով թուրքեր և մահմեդականներ են, ինչպես նաև ունեն հնադարյան պատմություն: Այդ ամենին ապացույց կարող է հանդիսանալ իմ ընտանիքի տոհմածառը, պաշտոնական արխիվները և իմ բարեկամները Կայսերիից»,- նշված է Թուրքիայի նախագահի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» կուսակցության պատգամավոր Ջանան Առիթմանը հայտարարել էր, որ Աբդուլա Գյուլի մայրը ծագումով հայ է:
Թերթ.am
2008-12-24
«Իմ մայրը հայ չէ», ասում է Թուրքիայի նախագահը
Publicado por Hayasa en 1:03
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario