2008-12-26

Մահմեդական կանայք կրելու են բուրկինի

Մասնագետները յուրօրինակ լողազգեստ են ստեղծել մահմեդական կանանց համար, ովքեր ապրում են Գերմանիայում և վերջերս սկսել են հրաժարվել լողի դասընթացներից:
Նոր լողազգեստը հիշեցնում է ննջազգեստ` գլխաշորով, որն ամրացված է օձիքին: Այս լողազգեստը հնարավորություն կընձեռի մահմեդական աղջիկներին մասնակցել լողի դասընթացներին, որոնք պարտադիր են Գերմանիայի դպրոցներում 9-10 տարեկան աշակերտուհիների համար:
Լողազգեստը ստացել է «բուրկինի»` burqa (փարանջա) և «բիկինի» բառերի համադրումից: Հունվարին նոր լողազգեստը կփորձարկեն Բեռլինի լողավազաններից մեկում:
Եթե փորձը հաջողությամբ պսակվի, ապա լողազգեստը կօգտագործեն ոչ միայն լողավազաններում, այլ նաև բաց ջրհորներում: Մոդելի հեղինակն է ծագումով լիբանանցի ավստրալուհի Ահեդ Զանեթին:
Մահմեդական կանանց համար նախատեսված լողազգեստի շուրջ արդեն ծավալվել են բազմաթիվ քննարկումներ: Կա մտավախություն, որ իսլամ քարոզող մայրերը կստիպեն իրենց աղջիկներին հրաժարվել բիկինիից բուրկինիի օգտին, ինչը, միանշանակ, չի նպաստի մահմեդական աղջիկների ինտեգրմանը հասարակություն:


Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs