2009-02-23

Երկրագնդի յուրաքանչյուր վեցերորդ մարդը սոված է

Սննդամթերքի համաշխարհային շուկան մինչև 2050թ. պետք է կրկնակի ավելանա։ Հակառակ դեպքում, Երկրագնդի բնակչությունը, որը, ըստ կանխատեսումների, կկազմի 9 մլրդ մարդ, զանգվածյին սովի կմատնվի։ Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի և պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներդրումների կենտրոնի գլխավոր խորհրդատու Եվգենիա Սերովան «Ձմեռային հացահատիկային կոնֆերանս-2009»-ի ելույթի ժամանակ։ Ըստ վերջինիս տվյալների՝ աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդն այսօր թերսնվում է կամ սոված է։
«Մենք, փաստորեն, բախվել ենք համաշխարհային հումանիտար աղետի հետ։ Եվ այդ իրավիճակն ավելի կծանրանա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում»,- նշել է Սերովան։
Ըստ վերջինիս՝ կարիքավոր երկրների գյուղատնտեսությանը ցուցաբերվող միջազգային օգնությունը սկսելու է կրճատվել, ինչը կհանգեցնի «աշխարհում ագրարային արտադրության աշխարհագրական վերաբաշխմանը»։ Եվգենիա Սերովան նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ պայմաններում կրճատվելու են սննդամթերքի արտադրության ծավալները և շահույթները։ Դա հնարավոր չէ միանշանակ գուշակել։ «Այսօր ոչ մի փորձագետ չի կարող կանխատեսել, թե ինչն է ավելի մեծ տեմպերով ընկնելու՝ արտադրանքի գինը. թե՞ վերջինիս արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսները»,- նշել է Սերովան։ Այս մասին հաղորդում է Newsru.com-ը։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs