ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիա կատարած այցի շրջանակներում այսօր խոսել է երկրի խորհրդարանի առջև։
Իր 45-րոպեանոց ելույթում ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև հայ–թուրքական հարաբերություններին։
Օբաման, մասնավորապես, նշել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա հաղթահարել իր անցյալը և, ամփոփելով տեղի ունեցածը, առաջ շարժվել։
«Անցյալի չլուծված հարցերը կարող են ծանր բեռ դառնալ։ Յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա լուծել անցյալի խնդիրները։ Միայն անցյալի արդյունքներն ամփոփելը կարող է ավելի լավ ապագայի համար նախադդրյալներ ստեղծել։ Ես գիտեմ, որ այս դահլիճում հստակ ձևավորված կարծիքներ կան 1915թ. սարսափելի իրադարձությունների վերաբերյալ։ Թեև այս հարցում իմ դիրքորոշման վերաբերյալ էլ բազմաթիվ մեկնաբանություններ գոյություն ունեն, ես գիտեմ, որ սա հայերի և թուրքերի խնդիրն է՝ «աշխատել» անցյալի հետ։ Թուրք և հայ ժողովուրդների համար առաջ շարժվելու միակ ճանապարհը անցյալի հետ գործ ունենալու ազնիվ, թափանցիկ և կառուցողական մթնոլորտի ստեղծումն է։
Մենք արդեն ականատես եղանք Թուրքիայի և Հայաստանի առաջնորդների կողմից ձեռնարկած պատմական քայլերին։ Այս շփումները նոր էջ են խոստանում երկու երկրների հարաբերություններում։ Սահմանի բացումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությանը, որը դրականորեն կանդրադառնա երկու երկրների վրա։ Դրա համար էլ Միացյալ Նախանգները լիովին սատարում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը», – ասել է ԱՄՆ նախագահը։
Օբաման խոսել է նաև Թուրքիայի դերի մասին ղարաբաղյան հիմնախնդրի կարգարորման հարցում, մասնավորապես, նշելով, որ Թուրքիան տարածաշրջանի այն երկիրն է, որը կարող է «խաղաղ» և լավ հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, որը «չափազանց երկար է տևում»։
2009-04-07
Բարաք Օբաման խոսել է հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի մասին
Publicado por Hayasa en 1:19
Etiquetas: Genocidio Armenio, Աշխարհ, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario