Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ պաշտոնական հանդիպումից հետո անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության խնդրին։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը, անդրադառնալով տվյալ հարցին, նախ նշել է, որ չի փոխել իր տեսակետը, ապա հավելել, որ «ես այժմ ցանկանում եմ ուշադրությունը բևեռել ոչ թե իմ հայացքների վրա, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա։ Եթե նրանք կարող են առաջ շարժվել, ապա ամբողջ աշխարհը պետք է նպաստի դրան»։Աբդուլլա Գյուլը, իր հերթին, ասել է, որ ինքը պատրաստ է առերեսել պատմական իրադարձությունները և մեկ անգամ ևս կրկնել է իր երկրի առաջարկը՝ ձևավորել ակադեմիկոսներից և պատմաբաններից բաղկացած մի խումբ, ովքեր կզբաղվեն պատմական փաստերի ուսումնասիրությամբ։
«Այդ պատմական հարցերը բարձրացվել են օրակարգում քաղաքական հիմքերի հիման վրա և մեծամասամբ սփյուռքահայության կողմից, ովքեր ցանկանում են պահպանել իրենց ինքնությունը»,- կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը։
Թերթ.am
2009-04-07
Գյուլը կրկին առաջարկում է հանձնաժողով ստեղծել
Publicado por Hayasa en 17:21
Etiquetas: Genocidio Armenio, Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario