Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հանդիպել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ։ Հանդիպման ընթացքում նա պնդել է, որ երկու երկրների ղեկավարներն ավարտին հասցնեն երկկողմանի բանակցությունները՝ ուղղված հարևան երկրների կապերի վերականգնմանը։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը։
Ուշագրավ է, որ Բարաք Օբաման իր ուղերձը հղել է անձամբ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ հանդիպելով նրանց Ստամբուլում անցկացվող միջազգային ֆորումի համար նախատեսված հյուրասրահում։ Միջազգային փորձագետներն արդեն իսկ որակում են Օբամայի քայլը որպես «չափազանց լուրջ», իսկ երբեմն էլ «պատմական»։
Հիշեցնենք, որ «Քաղաքակրթությունների դաշինք» միջազգային ֆորումը նպատակաուղղված է արևմուտքի և մահմեդական երկրների միջև փոխըմբռնման խթանմանը։
«Բարաք Օբաման կոչ է արել Թուրքիային և Հայաստանին ներդնել իրենց ջանքերը երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար ու նաև հորդորել է կողմերին պաշտոնապես ավարտին հասցնել բանակցությունները և համաձայնության գալ քննարկվող հարցերի շուրջ»,- հայտարարել է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան՝ ելույթ ունենալով Ստամբուլում լրագրողների առջև։
Թերթ.am
2009-04-07
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario