2009-05-11

Գալիք ընտրությունները հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը, ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Մայիսի 8-ին Հայ Աազգային Կոնգրեսի նախընտրական հերթական հանդիպումը կայացավ Դավթաշեն համայնքում: Հրապարակը, որտեղ անցկացվում էր հանրահավաքը, բազմամարդ էր:

Ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, սկսելով իր ելույթը, նշեց, որ այս հավաքը, որը պիտի սովորական նախընտրական հանդիպում թվար, վերածվել է մի մեծ ոգևորության:
ՀՀ առաջին նախագահը դա նախ պատճառաբանել է նրանով, որ մոտալուտ ընտրությունների պատճառով ժողովուրդը ավելի լավ է հասկանում դրանց կարևորությունը: Բացի այդ նա նշել, որ մայիսի 8-ը մեծագույն խորհուրդ ունի` դա Երկրապահի տոնն է:
«Պետք է նշեմ, որ արդեն անցել է քսան տարի ղարաբաղյան շարժումից, բայց այդ երկրապահի խորհուրդը դեռևս հավուր պատշաճի չի գնահատվել: Ի՞նչ էր երկրապահական շարժումը. դա, իհարկե, իր ակունքներով բխում էր ֆիդայական շարժումից, որը սկսվել էր Արևմտյան Հայաստանում, բայց դա չմնաց ֆիդայական շարժման շրջանակներում, դժբախտաբար, ֆիդայական շարժումը չվերածվեց բանակի, երբեք չվերածվեց համաժողովրդական ապստամբության: Ի տարբերություն ֆիդայական շարժման, երկրորդ ֆիդայական շարժումը, որը երկրապահն էր, վերածվեց փառապանծ բանակի, որը հսկայական հաղթանակներ տարավ ամենադժվարին պայմաններում: Ինձ համար երկրապահի կամ ազատամարտիկի կուսակցականությունը ոչ մի նշանակություն չունի, ինձ համար դաշնակցական ազատամարտիկը, հանրապետական ազատամարտիկը նույնն է, ինչ հհշական ազատամարտիկը: Նրանք քաղաքականությունից դուրս են և միշտ էլ դուրս են եղել, նրանք երկիր են պահել, սահմաններ են պահել, պահել են Հայաստանի սահմանները, ազատագրել են Արցախը: Հետագայում էր, որ ինչ-ինչ ուժեր, իրենց ներքին նեղմիտ շահերից ելնելով, փորձեցին քաղաքականացնել այս ազատամարտիկներին, շահարկել նրանց հեղինակությունը: Մի մասը դարձավ այս համակարգի բաղկացուցիչ մասերից մեկը, բայց շատերը պահպանեցին իրեն անկախությունը , շատերը պահպանեցին իրենց քաղաքական արիությունը և բոլոր ասպարեզներում դրսևորեցին իրենց, որպես իսկական հայրենասերներ»,- նշեց Կոնգրեսի առաջնորդը: Լևոն Տեր-Պետրոսյանը նաև ասաց, որ տվյալ գործընթացի վերջակետը դարձան անցյալ տարվա նախագահական ընտրությունները, երբ երկրապահների մի զգալի մասը կանգնեց իր ժողովրդի կողքին մինչև վերջին օրը, և այսօր այդ մարդիկ գտնվում են բանտերում», - ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այնուհետև նա սկսեց թվել քաղբանտարկյալ ազատամարտիկների անունները, ինչը հավաքվածների կողմից ընդունվում էր ծափերով:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ կարող է թվալ` այս թեման կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ, սակայն, ըստ ընդդիմության առաջնորդի, կապն անմիջական է:

«Որովհետև քաղաքապետի ընտրությունները նույն նախագահական ընտրություններն են, նրանք բանտերում են հայտնվել ընտրություններին մասնակցելու, իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար, նրանք այօսր էլ մեր շարքերում են և նրանց գորրծը դեռևս չի ավարտված: Ուրեմն մեր քաղաացիական պարտքին գումարվում է նաև բարոյական պարտք` բանտերում գտնվող մեր հերոսների առջև, մենք նրանց գործը պիտի շարունակենք մինչև վերջ և հաղթանակը պիտի տոնենք նրանց հետ միասին այս հարթակում: Այս ընտրությունները մեզ, ձեզ, մեր ժողովրդին հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը», - հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի ղեկավարի ելույթից հետո տեղի է ունեցավ երթ, որն աչքի ընկավ իր բազմամարդությամբ:



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs