2009-08-30

Թուրքիա իմ գնալ–չգնալն էական չէ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը BBC-ին

«Ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինն ի հայտ եկավ մեկ տարի առաջ, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երկու երկրների հավաքականների ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով ժամանեց Երևան: Դա առիթ հանդիսացավ մտածելու, որ վերջապես կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, և երկրները կսկսեն հաշտության գործընթացը: Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, Երևանը Անկարային մեղադրում է այդ գործընթացի սառեցման մեջ, գրում է BBC-ն:

BBC-ի թղթակից Գեբրիել Գեյթհաուսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից փորձել է պարզել, թե արդյոք նա կմեկնի Թուրքիա` դիտելու երկու երկրների հավաքականների պատասխան հանդիպումը:
Սերժ Սարգսյան: Գիտեք… այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանն այն է, որ իմ գնալ կամ չգնալն էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք ֆուտբոլային հանդիպմանը գնալը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների հետ: Հասկասնո՞ւմ եք: Պատկերացնենք առնվազն երկու տարբերակ: Ենթադրենք, որ մենք սառեցնում ենք Թուրքիայի հետ մեր բանակցությունները, և ես գնում եմ Թուրքիա` ֆուտբոլային խաղը դիտելու: Եվ երկրորդ տարբերակ. մենք շարունակում ենք բանակցությունները, սակայն ես չեմ գնում: Ո՞րն է առավել կարևոր: Ուզում եմ ասել, եթե դուք ձեր հարցը տալիս եք Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում և թե արդյոք մենք կարող ենք մինչև հոկտեմբեր ինչ-որ արդյուքնենրի հասնել, ահա թե ինչպիսին կլինի իմ պատասխանը:

BBC. Իսկ ինչ քայլ եք դուք սպասում Անկարայից` բանակցությունները ապասառեցնելու համար:

Սերժ Սարգսյան: Ես երկու անգամ հայտարարել եմ դա և ասել եմ հետևյալը. ես կգնամ Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու, եթե մեր սահմաններն արդեն բաց լինեն կամ եթե մենք դրա նախաշեմին լինենք: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա մի բան կլինի, իսկ եթե չկատարեն`մեկ այլ բան: Մենք պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ նորմալ և ճիշտ ուղին այն է, երբ կողմերը կատարում են իրենց պայմանավորվածությունները: Ցավոք սրտի, ես մինչև այժմ այդ պայմանավորվածությունները կատարելու առանձնապես մեծ ցանկություն կամ ձգտում չեմ նկատել: Մեր ցանկությունը մնում է նույնը. հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:

BBC. Արդյո՞ք դուք պատրաստ եք փոխձիջումների գնալ 1915թ. դեպքերի հարցում և այն հարցում, թե արդյոք Թուրքիան դրանք կճանաչի որպես ցեղասպանություն:

Սերժ Սարգսյան: Բնականաբար, դա շատ կարևոր է: Կարևոր է մեր ժողովրդի համար, կարևոր է Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար: Կարևոր է, որ պատմական արդարությունը վերակնգնվի: Կարևոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ հարաբերություններ հաստատել: Կարևոր է, վերջապես, որպեսզի ապագայում դա չկրկնվի: Սակայն մենք Ցեղասպանությունը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման:

BBC. Այսինքն գոյություն ունի՞ փոխզիջման հնարավորություն։

Սերժ Սարգսյան. Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին։ Մենք ասում ենք. այո՛, եղել է Ցեղասպանություն, և անկախ նրանից, կճանաչի Թուրքիան, թե ոչ, սա փաստ է, որն ընդունվել է աշխարհում ցեղասպանությունների խնդիրներով զբաղվող բոլոր մասնագետների կողմից, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից։ Սակայն այս պայմաններում մենք դա չենք ընդունում որպես նախապայման թուրքերի հետ հարաբերությունների հաստատման համար։

BBC. Բայց ամեն դեպքում դա խանգարում է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններին։ Մի մարդ, ում հետ ես խոսել եմ Երևանում, հետևյալ համեմատությունն է արել. երբ դուք մեքենա եք վարում, դուք պետք է վերահսկեք այն, ինչ կատարվում է ճանապարհին ձեր հետևում, դրա համար էլ պետք է ժամանակ առ ժամանակ հետ նայել հայելիով։ Սակայն կարևորն առջևում ընկած ճանապարհն է։ Որքանո՞վ է այս համեմատությունն արտացոլում իրավիճակը։

Սերժ Սարգսյան. Ճիշտ է։ Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկանում ասել այդ մարդը։ Նա ասում է, որ մենք պետք է նայենք դեպի ապագա։ Բայց նա նաև ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs