2009-08-31

Քենեդիի մահը մեծ կորուստ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես Հայաստանի համար

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը սենատոր Էդվարդ Քենեդիի մահվան կապակցությամբ Սգո գիրք է բացվել։
«Սենատոր Քենեդին մեծ ամերիկացի էր, ու, կարծում եմ, նաև աշխարհի մեծ քաղաքացի։ Նրա մահը մեծ կորուստ էր Միացյալ Նահանգների, աշխարհի և Հայաստանի համար»,- լրագրողներին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։

Նա նաև հավելել է, որ սենատորը Հայաստանի անկախությունից ի վեր միշտ եղել է Հայաստանի կողքին և աշխատել ամերիկահայ համայնքի հետ, ինչպես նաև իր ներդրումն է ունեցել այդ ոլորտում։
«Նա հեռացել է մեզանից, բայց մենք դեռ կտեսնենք նրա ժառանգությունը, կատարած աշխատանքները»,- եզրափակել է դեսպանը։

Հիշեցնենք, որ սենատոր Քենեդին մահացել է օգոստոսի 26-ին 77 տարեկան հասակում։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs