Հայ-թուրքական մերձեցումն անխուսափելի է, բայց մենք կարող ենք խոչընդոտի առջև կանգնել, երբ թուրքն ու հայը սկսեն շփվել: Նման կարծիք այսօր լրագրողներին հայտնել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքերով` «մեր պատկերացումները մեկս մյուսի մասին բոլորովին տարբեր են»:
Սոցիոլոգն անդրադարձել է նաև թուրքերի և ադրբեջանիցների կողմից հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությունը յուրացնելու թեմային: Դա բնորոշ է բոլոր երիտասարդ ազգերին, կարծում է նա: «Պարզ է, որ երբ վաղը մենք գնանք Թուրքիա, տեսնենք մեր տարազները, մեր ճարտարապետական կոթողը, մեր խոհանոցը, մեր պարը և երգը ու ասենք մերն է, նրան էլ կասեն` «մերն է», որովհետև նրանց համոզել են, որ դա թուրքական է»:
Խոսելով խոհանոցի մասին՝ նա նշել է, որ ուտեստների անվանումները՝ «տոլմա», «բոզբաշ», «լավաշ», հայկական չեն, սակայն դրանց բաղադրատոմսը հայկական է։
Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը` Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը, պատմել է «Ազգային հագուստ» բարձր նորաձևության մրցույթի ժամանակ հայ-ադրբեջանական բախումների մասին: Բացի «վիճարկելի» հագուստից և երաժշտությունից, պատվիրակության ղեկավարներն այս անգամ չեն կիսել նաև դուդուկը:
Թե Ադիբեկյանը և թե Սեդրակյանը եկել են այն եզրահանգման, որ «հայեցի» դաստիարակությունը հարկավոր է ստանալ մանկությունից: Tert.am-ի հարցին, թե ում են վստահելու ուսուցման այս ծրագրի կազմումը, Սեդրակյանը պատասխանել է, որ ծրագիր դեռևս չկա, սակայն այն մշակվում է: Մամուլի ասուլիսի մասնակիցներն ընդգծել են նաև հայերի՝ ինքնահաստատման և «իրենց ճանաչելու» անհրաժեշտությունը:
Թերթ.am
2009-11-17
«Տոլմայի» պատերազմ. Հայ–թուրքական մերձեցումը և հայերի ինքնահաստատման հարցը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario