2009-11-17

Թուրքերը հանդուրժող չեն այլ կրոնների հանդեպ. հետազոտություն

Թուրքերն իրենց կրոնական ազգ են համարում, իսկ կրոնը՝ հանդուրժողականության աղբյուր։ Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյուքները, իրենց կրոնական համարող մարդկանց մեծ մասն ամենևին էլ հանդուրժող չէ այլ կրոններին հարող մարդկանց հանդեպ, հաղորդում է Hurriyet-ը։

Գիտնականներ Էրշին Քալայչիօղլուն և Ալին Չարքօղլուն՝ Սաբանչի համալսարանից, ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու, թե որքանով են իրականում կրոնական թուրքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է Միջազգային հասարակական հետազոտական ծրագրի շրջանակներում և կոչված էր բնորոշելու կրոնական արժեքները աշխարհի 43 տարբեր երկրներում
Այսպիսով, թուրքերի 83%-ն իրենց կրոնական է համարում, 16%-ը՝ ծայրահեղ կրոնական, իսկ 32%-ը՝ որոշակի չափով կրոնական։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիան, Լեհաստանը, Ֆիլիպինները և Միացյալ Նահանգները ամենակրոնական երկրներն են։

Ինչպես նշել է Չարքօղլուն, 1999թ. սկսած՝ նկատվում է զգալի աճ մարդկանց թվում, որոնք իրենց կրոնապաշտ են համարում։ Ըստ նրա՝ այս փոփոխությունը կարող է կապված լինել երկրում տիրող քաղաքական մթնոլորտի հետ։

Ըստ ուսումնասիրության մեկ այլ դրույթի՝ թուրքերի 60%-ը կարծում է, որ կա միայն մեկ իսկական կրոն։ Ինչ վերաբերում է այլ կրոններին հարող մարդկանց նկատմամբ հանդուրժողականությանը, թուրքերի 90%-ը լավ է վերաբերում միայն մահմեդականներին, նրանցից ընդամենը 13%-ն է հանդուրժող քրիստոնյաների նկատմամբ, մոտավորապես 10%-ը՝ հրեաների։

Ինչ վերաբերում է այլ կրոնին հարող քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքին, ապա թուրքերի 37%-ը դրանց կտրականապես դեմ է արտահայտվել։


Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs