Թիմ Բեռներս Լին, որն ինտերնետի ստեղծողն է, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում կայացած՝ ինտերնետի կառավարման խնդիրներին նվիրված չորրորդ համաժողովում հայտարարել է, որ հիմնադրել է նոր կազմակերպություն: World Wide Web Foundation-ը պետք է նպաստի համացանցի գործածության տարածմանն աշխարհում:
Բեռներս Լիի բնութագրմամբ՝ World Wide Web Foundation-ը դառնալու է «ինկուբատոր, որն օգնելու է առաջ մղել այն նոր ծրագրերը, որոնք համացանցը զարգացնելու են որպես միջավայր, որը մարդկանց դրական փոփոխությունների հնարավորություն է տալիս»:
«Երբ նայում ենք ինտերնետին, արդեն տեսնում ենք ոչ թե փոխկապակցված համակարգիչներ կամ վեբկայքերի հավաքածու, այլ ցանցում միավորված մարդկությունը: Մեկ ընդհանուր տեխնոլոգիայով միավորված մարդկությունը: Այդ տեխնոլոգիան պետք է հնարավորություն տա մարդկանց, բարիք բերի նրանց»,- հայտարարել է Թիմ Բեռներս Լին:
Web Foundation-ը պլանավորում է տարեկան $10–20 մլն հավաքել: Այս միջոցների մեծ մասը կուղղվի ինտերնետից օգտվելու ուսուցողական ծրագրերի իրականացմանը: World Wide Web Foundation-ի նպատակն է հաղթահարել «թվային անհավասարությունը» համացանցի օգտագործման ոլորտում:
Այսօր ինտերնետից օգտվում է աշխարհի բնակչության միայն 25%-ը, մինչդեռ երկրագնդի բնակչության 70%-ն օգտվում է բջջային հեռախոսներից կամ կապի ֆիքսված սարքերից, որոնք կարող են վեբ-կոնտենտ արտապատկերել:
Թերթ.am
2009-11-17
Ինտերնետի հայրն անձամբ կզբաղվի ցանցի տարածմամբ
Publicado por Hayasa en 10:57
Etiquetas: Գիտություն և տեխնիկա
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario