2010-02-11

Շվեյցարական դատարանն անփոփոխ է թողել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքերի դատավճիռը

Երեկ Ցյուրիխի վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի երեք մոլի համախոհների դեմ դատավճիռը, ովքեր դատապարտվել են Հայոց ցեղասպանության ժխտման և հակառասիստական սկզբունքների խախտման համար: Այս մասին Tert.am-ին հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

Շվեյցարիայի քաղաքացի երեք թուրքերը դատապարտվել են 2007թ. հուլիսին Վինթերտուր շվեյցարական քաղաքի հյուրանոցներից մեկում կազմակերպված հավաքի ժամանակ Ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար:

Գլխավոր մեղադրյալ 59-ամյա Ալի Մերջանը, ով ներկայացնում է Թուրքիայի բանվորական կուսակցությունը, հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ է»: Որպես պատժամիջոց` նրա դեմ սահմանվել էր 4500 ֆրանկի չափով տուգանք: Մերջանի համախոհները` վերոհիշյալ հավաքի կազմակերպիչները, ենթարկվել են 3600-ական ֆրանկի չափով տուգանքի:

Նշենք, որ 2007թ. Թուրքիայի բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի դեմ նույնպես մեղադրանք էր առաջադրվել Ցյուրիխի դաշնային դատարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի նախագահ Սարգիս Շահինյանը հայտնել է, որ գոհ է Շվեյցարիայի դատարանի կայացրած որոշումից` ընդգծելով, որ սա մի քայլ է` կասեցնելու թուրքական պետության կողմից Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը:



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs