Թող որևէ մեկը չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում Թուրքիան այնպիսի քայլերի է գնալու, որոնց չի հավատում։ Այս մասին, թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ, Մյունխենից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգի հետ հանդիպման մանրամասների մասին։«ԱՄՆ-ի Կոնգրեսում այդ զարգացումը (մարտի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը,- tert.am) ձեզ կարող է պատահականություն թվալ։ Սակայն մենք այդպես չենք կարծում։ Վերջին շաբաթների ընթացքում միմյանց հաջորդած երեք իրադարձությունների համընկնումը մեզ շատ է անհագստացնում։ Նախ Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ անընդունելի մեկնաբանություններ պարունակող որոշումը։ Հետո՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ կայացած հանդիպումը
Սոչիում, որի ժամանակ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետքայլ արեց։ Հիմա էլ հայկական բանաձև է ներկայացվում ամերիկյան Կոնգրես»,- հայտարարել է Դավութօղլուն՝ ավելացնելով, թե Կոնգրեսում քննության առնվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը չի բխում ոչ Միացյալ Նահանգների, ոչ Հայաստանի, և ոչ էլ Թուրքիայի շահերից։
«Երբ մենք հայտարարում էինք, որ ստորագրելու ենք Արձանագրությունները, որևէ ճնշում չկար Թուրքիայի վրա։ Մենք հավատացած էինք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում ենք, և դրա համար էլ այդ քայլն արեցինք։ Եվ այսօր թող ոչ ոք չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում մենք կգնանք այնպիսի քայլերի, որոնց չենք հավատում... Նման բանաձև օրակարգ բերելը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի շահերից»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ բանաձևը կարող է խցանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario