Եթե առաջիկա շաբաթներին Թուրքիան չվավերացնի հայ-թուրքակական Արձանագրությունները, ապա Եվրոպայի հայկական կազմակերպությունները առավել մեծ թափով կշարունակեն իրենց պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում` ընդլայնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների աշխարհագրությունը։
Այս մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի բաց նամակում` ուղղված Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին։
Նամակում նշվում է, որ ԵՀՄՖ-ն կվերանայի իր դիրքորոշումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում և հանդես կգա ընդդեմ այդ անդամակցության։
«Չնայած մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանի ապաշրջափակումը շատ ավելի ձեռնտու է Թուրքիային, քան Հայաստանին, այնուամենայնիվ ողջունում ենք երկու հարևան երկրների նախագահների կատարած քայլերը այդ հարցում և դիմում ենք Ձեզ առաջարկությամբ` չխանգարելու, այլ խթանելու սկսված զարգացումները»,- ասվում է ԵՀՄՖ-ի նամակում։
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario