Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երդվել է մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2013թ., ոչնչացնել իտալական մաֆիան։ Խոսելով իր կառավարության մասին` Բեռլուսկոնին ասել է. «Ոչ մի կառավարություն երբեք չի պայքարել կազմակերպված հանցագործության դեմ այսպիսի վճառականությամբ ու արդյունավետությամբ, ինչպես մենք»։
Ինչպես հաղորդում է BBC-ն, վերջին մի քանի գործողությունների արդյունքում Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 100-ից ավելի մաֆիայի ներկայացուցիչների։
Բեռլուսկոնիի նման հայտարարությունները պատահական չեն։ Իտալական մաֆիայի վարձու մարդասպան Գասպարե Սպատուզան, որն այժմ համագործակցում է ոստիկանության հետ, դեկտեմբերի սկզբին վկայություն էր տվել՝ վստահեցնելով, որ Բեռլուսկոնին կապեր է ունեցել իտալական մաֆիայի հետ։ Սպատուզայի խոսքով՝ ցմահ բանտարկության դատապարտված իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը ժամանակին ասել է. «Բեռլուսկոնիի շնորհիվ երկիրն արդեն գտնվում է մեր ձեռքերում»։
Նշենք նաև, որ իր կարիերայի ընթացքում, Բեռլուսկոնին տարբեր մեղադրանքներով 12 անգամ կանգնել է դատարանի առջև, սակայն կարողացել է խուսափել դատավճռից։
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario