Երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս սբ. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին, այն 35 օրվա տեղաշարժ ունի` կախված սբ. Հարության տոնից: Նախորդ մի քանի տարիների նման այս տարի նույնպես Արարատյան Հայրապետական թեմը մի շարք տոնախմբություններ է նախատեսել:
Մասնավորապես, սբ. Սարգսի տոնի առթիվ նորից հայտարարվել է սիրո իրական պատմությունների մրցույթ, որը կանցնի հետևյալ անվանակարգերում.
- Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս
- Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս
- Ս. Սարգիս` “Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք”
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են երեք դրամական մրցանակներ: Պատմությունները պետք է ներկայացնել մինչև հունվարի 15-ը:
Սբ. Սարգսի տոնին կկազմակերպվեն բազմաթիվ տոնախմբություններ, կպատրաստվեն հուշանվերներ և տոնական բացիկներ: Այդ օրը սբ. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ. 21.00: Հոգևորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին և տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն:
Սիրո պատմություններից բացի, Արարատյան Հայրապետական թեմը Նկարիչների միության հետ համատեղ կազմակերպում է նաև երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթ` սեր Աստծո, հայրենիքի, ծնողների հանդեպ,ինչպես նաև փոխադարձ սեր թեմաներով: Գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի կամ դեկորատիվ արվեստի գործերը մրցույթին պետք է ներկայացնել դեկտեմբերի 20-30-ը և հունվարի 13-15-ը, լավագույն աշխատանքները կարժանան դրամական մրցանակների:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario