Վանի քաղաքապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարության հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել բացել Ախթամար կղզում գտնվող հայկական եկեղեցին։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով Hurriyet-ին։ Եկեղեցին կսկսի գործել 2010թ. սեպտեմբերի 12-ից, իսկ մինչև այդ կտարվեն կառույցի վերականգնողական աշխատանքներ։
Ըստ Վանի քաղաքապետի՝ եկեղեցու բացումից հետո Ախթամարը կդառնա ուխտագնացության վայր աշխարհի տարբեր երկրներում բնակվող բազմաթիվ հայերի համար։Կարալօղլուն նաև նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Վանը կդառնա Թուրքիայի զբոսաշրջության կենտրոններից մեկը։ «Այստեղ զբոսաշրջիկներ կժամանեն ոչ միայն Հայաստանից, այլև Իրանից. չէ՞ որ այժմ մեր սահմանն անցնում է լեռներով, իսկ հայ-թուրքական սահմանի բացումից հետո իրանցի զբոսաշրջիկները կկարողանան Հայաստանի տարածքով ավելի հարմար ուղիներով հասնել Վան»,- նշել է Կարալօղլուն:
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario