Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը հրապարակել է «50 անձինք, որոնք կերտեցին 10-ամյակը» վերնագրով զեկույց, որում ներկայացված են «այն 50 անձինք, որոնք ամենաշատն են ազդել անցած տասնամյակի ձևավորման վրա, տասնամյակի, որ սկսվեց սեպտեմբեր 11-ի ցնցող իրադարձություններով և ավարտվեց համաշխարհային տնտեսական անկումով»։Ընդ որում, FT-ն իր ցանկում ընդգրկել է ոչ միայն հերոսների, այլև հակահերոսների` Բեն Լադենի գլխավորությամբ։ Ցուցակում ամենամեծ կազմով ներկայացված են քաղաքական գործիչները, որոնց թվում հիմնականում երկրների ղեկավարներ են` Ջորջ Բուշ, Բարաք Օբամա, Մահմուդ Ահմադինեժադ, Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Թոնի Բլեեր և այլն։
14–ական տեղեր ունեն մշակութային և բիզնես գործիչները։ Բիզնեսի աշխարհը ներկայացնում են այնպիսի անուններ, ինչպիսիք են` Ուորեն Բաֆեթը, Սթիվ Ջոբսը, Լաքշմի Միտալը, Լարի Փեյջ- Սերգեյ Բրին զույգը և անգամ Միխայիլ Խոդորկովսկին։
Մշակութային գործիչների թվում են Օփրա Ուինֆրին, Թայգեր Վուդը, Ջեյ Զեթն ու Բեյոնսեն, Ջոան Ռուլինգը, Մարկ Ցուկերբերգը և այլք։ Ցուցակում կան նաև 5 տնտեսագետներ, որոնց թվում են Time ամսագրի կողմից «Տարվա մարդ» ճանաչված Բեն Բեռնանկեն, Ալան Գրինսփենը, Նուրիել Ռուբինին և այլք։
Թերթ.am
2009-12-26
50 անձինք, որոնք կերտեցին վերջին 10-ամյակը՝ ըստ Financial Times-ի
Publicado por Hayasa en 22:41
Etiquetas: Աշխարհ, Հետաքրքիր է իմանալ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario