Դեկտեմբերի 18-ին Մոնտևիդեոյում, Մերկոսուր դաշինքի խորհրդարանի շենքում խորհրդարանի նախագահության և Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ կայացել է Մերկոսուրի MERCOSUR խորհրդարանի կողմից 2007թ. նոյեմբերի 19-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման մեկամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Միջոցառման մասնակիցների առջև, որոնց թվում էին խորհրդարանում ներկայացված Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի ու Պարագվայի պատգամավորներ, Ուրուգվայի կառավարության անդամներ, Մոնտևիդեոյում հավատարմագրված Ռուսաստանի, Հունաստանի, Իրանի, Արգենտինայի, Լիբանանի դեսպանները, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, ուրուգվահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ելույթներով հանդես են եկել ՀՀԴ բյուրոյի անդամ Մ. Նալբանդյանը (Արգենտինա), Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Դր. Ռոսինյան (Բրազիլիա) և Հայաստանի Հանրապետության դեսպան Վ. Կարմիրշալյանը: Բանախոսները կարևորել են հարավամերիկյան այս կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և կոչ արել այն բոլոր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին, որոնք մինչ օրս չեն դատապարտել հայ ժողովրդի և ողջ մարդկության դեմ գործած այս ոճիրը, հետևել Մերկոսուրի օրինակին: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.Net
Հայաստանի դեսպան Վ. Կարմիրշալյանը ելույթում նշել է, որ Լատինական Ամերիկայում, մասնավորապես, Մերկոսուրի անդամ երկրներում այսօր բնակվում են 150000-ից ավելի հայորդիներ, որոնց պապերն ու հայրերը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1920-ական թվականներին ապաստան գտան այս հեռավոր ափերում: Հիշատակելով ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձը` Հայաստանի դեսպանը նույնպես կոչ է արել անել հնարավորը, որպեսզի նոր սերունդները ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական պատկանելիության պատճառով երբևիցե չենթարկվեն հետապնդումների և առավել ևս՝ բնաջնջման: Ելույթի վերջում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` դեսպան Կարմիրշալյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախաձեռնությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը մոտ ապագայում կհանգեցնի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ձևավորմանն ու սահմանների բացմանը:
Միջոցառումից հետո կայացել է Մերկոսուրի խորհրդարանի նախագահ Ռոսինյայի եւ ՀՀ դեսպան Կարմիրշալյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են նաև 2009թ. ընթացքում Մերկոսուրի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի միջև պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:

Աղբյուրը` հայինֆո
0 comentarios:
Publicar un comentario