2009-01-12

Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Կլարկ համալսարանի ցեղասպանությունների հետազոտման կենտրոնի տնօրեն

Թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության խնդրի հետազոտությունների հեղինակ Թաներ Աքչամը նշանակվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Կլարկ համալսարանի ցեղասպանությունների և Հոլոքոստի հետազոտման կենտրոնի ղեկավար: «Դեռևս 1976թ., երբ ես դասավանդում էի Թուրքիայում, երազում էի մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ և դառնալ փիլիսոփայական գիտությունների դոկտոր: Ինձ ձերբակալեցին, և իմ կյանքը փոխվեց, բայց ես հավատարիմ մնացի իմ նպատակին: Եվ այսօր ես շատ ուրախ եմ իմ նշանակմանը, քանի որ իմ երազանքն իրականացել է: Իմ հիմնական նպատակն այս պաշտոնում ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետների նախապատրաստումն է»,- հայտնել է Աքչամը:
Այն փաստը, որ Թաներ Աքչամը, հանդիսանալով ազգությամբ թուրք, վարելու է նաև Հայոց ցեղասպանության մասին դասընթացներ, որոշակի շրջաններում վեճերի պատճառ է դարձել, բայց ինքը՝ պատմաբանը դա որպես նորմալ երևույթ է ընդունում, հաղորդում է Armenian Mirror Spectator հրատարակությունը:

Թաներ Աքչամը Թուրքիայից գաղթել է 1978թ.՝ դառնալով առաջին քաղաքական գաղթականը: Նա տեղափոխվեց ԱՄՆ և մինչև 2002թ. դասավանդում էր Միննեսոտայի համալսարանի պատմության ֆակուլտետում: Վերջին անգամ նա Թուրքիա է այցելել 2007թ., որպեսզի մասնակցի իր մտերիմ ընկեր, հայ-թուրքական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի թաղմանը:


Աղբյուրը` հայինֆո

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs