Թուրքիայի դատախազը հետաքննություն է անցկացնում Թուրքիայի մի խումբ քաղաքացիների
դեմ, ովքեր թուրքական կայքերից մեկում զետեղել են իրենց ներողությունը 1915թ. Հայոց
Ցեղասպանության համար։ Այդ մասին հաղորդում է Anatolian գործակալությունը։
Նշենք, որ թուրք մտավորականության այդ խումբը, որոնց թվում են գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, կոչ են արել Թուրքիայի կառավարությանը ընդունել ցեղասպանության փաստը, ինչը պաշտոնապես հերքվում է իշխանության կողմից։ Հետաքննության ընթացքում թուրք մտավորականության դեմ կարող են առաջ քաշվել թուրք ազգին վիրավորանք հասցնելու մեղադրանքներ։
Հիշեցնենք, որ կայքում զետեղել են իրենց ներողությունները Թուրքիայի ավելի քան 30 հազ. քաղաքացիներ։
Tert.am
2009-01-12
Թուրքիայում սկսվել է Հայոց Ցեղասպանության համար ներողություն խնդրելու նախաձեռնության հետաքննությունը
Publicado por Hayasa en 22:04
Etiquetas: Իրադարձային, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario