Երևանի քաղաքապետարանի և բնակչության առօրյա գլխացավանքը՝ աղբահանության խնդիրը, կարող է առաջիկա մի քանի տարում հիմնովին լուծվել, իսկ «Նուբարաշենի» աղբավայրի շրջակայքում բնակվող մարդիկ «սարսափելի» ամառներ չունենան։ Եթե ԱՄՆ-ում աղբի բիզնեսը կենտրոնացված է իտալական մաֆիայի ձեռքերում, ապա Հայաստանում այդ բիզնեսը կտրվի ճապոնացիներին։
Շուրջ 5 տարի տարբեր ատյաններում ու գերատեսչություններում քննարկումներից հետո ի վերջո «Նուբարաշենի» աղբավայրում հնարավոր է՝ կյանքի կոչվի աղբից էլեկտրաէներգիա ստանալու նախագիծը։
Բնապահպանության նախարարությունն արդեն հաստատել է «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի ստացում ու էլեկտրաԷներգիայի արտադրության մաքուր զարգացման մեխանիզմ (ՄԶՄ)» 10 մլն դոլար արժողությամբ նախագիծը։ Կառույցի շինարարությունը ֆինանսավորելու է Ճապոնիայի կառավարությունը` «Շիմիզու» կորպորացիայի և «Հոկայդո էլեկտրիկ» ընկերության կոնսորցիումի միջոցով։ Ձեռնարկության շահագործումից հետո մթնոլորտ արտանետվող տարեկան 75 հազ. տոննա (CO2-ի համարժեքով) ջերմոցային գազերի օգտագործման հաշվին կարտադրվի 10-12 մլն կվտ/ժ էլէներգիա։ Կենսագազից ստացված էլեկտրաէներգիայի վաճառքից ակնկալվում է տարեկան շուրջ 500 հազ. դոլար շահույթ, որը հավասարաչափ բաժանվելու է Երևանի քաղաքապետարանի և ընկերությունների միջև։ Զուգահեռաբար կկրճատվեն ջերմոցային գազ հանդիսացող մեթանի դիոքսինների, ածխաջրածինների, ամոնիակի, ծծմբաջրածնի արտանետումները, կվերանա գարշահոտությունը, ու կբարելավվի շրջակա միջավայրըՀայաստանում այս ներդրումով Ճապոնիան ոչ միայն ֆինանսական շահույթ է ակնկալում. կլիմայի փոփոխության վերաբերյալ Կիոտոյի արձանագրությունը ստորագրած երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել ջերմոցային գազերի արտանետումը նվազեցնելու ուղղությամբ։ Ըստ միջազգային այդ համաձայնագրի՝ մի շարք երկրներ, այդ թվում Ճապոնիան, իրավունք ունեն ջերմոցային գազերի արտանետումների իրենց չափաբաժինները սահմանափակել նաև այլ երկրներում իրականացնելով համապատասխան միջոցառումներ։ Տվյալ դեպքում Ճապոնիան կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը...
Եթե աշխարհի զարգացած երկրները ջերմոցային գազերի արտանետումով պայքարում են գլոբալ տաքացման դեմ, ապա Հայաստանը Նուբարաշենի նախագծով լուծում է գլոբալ առումով աննշան խնդիր։ Թեև պետք է նշել, որ կլիմայի տաքացման գլոբալ խնդիրը բխում է նաև հազարավոր այսպիսի «աննշան խնդիրներից»։
Նուբարաշենի աղբավայրը կառուցվել է դեռևս անցած դարի 50-ական թթ.։ Ներկայումս այնտեղ կուտակված է 8,5 մլն տոննա կոշտ աղբ։ Աղբավայրի ընդհանուր տարածքը 53,2 հա է, որից 32 հա արդեն օգտագործված է։ Տարեկան այստեղ մատակարարվում է 250 տոննա աղբ։
Աղբ. «Կապիտալ»
2009-01-12
Ճապոնացիները կաղբազրկեն Հայաստանը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario