Ըստ Թուրքիայի արտգործնախարարության զեկույցի, որը հանձնվել է երկրի խորհրդարանի քննարկմանը դեռևս ընթացիկ տարվա նոյեմբերին, ազգային փոքրամասնությունների թիվը Թուրքիայում կրճատվել է և ընդհանուր առմամբ կազմում է 89.000 մարդ: Ըստ զեկույցի, Թուրքիայի տարածքում շուրջ 108 եկեղեցիներ ու հուշարձաններ պատկանում են Հույն Ուղղափառ Եկեղեցուն, չնայած որ հույները Թուրքիայի ամենափոքր ազգային համայնքն են: Ըստ զեկույցի, Թուրքիայում բնակվում են շուրջ 60 000 հայեր՝ առաջին տեղը զբաղեցնելով երկրի ագային փոքրամասնությունների ցուցակում: Բացի Ստամբուլում գտնվող Կոնստանդինոպոլսի պատրիարքարանի, հայ համայնքին են պատկանում նաև 55 եկեղեցիներ, 17 տարրական դպրոցներ, 5 ավագ դպրոց եւ 2 հոսպիտալ, 52 հայկական հիմնադրամներ:
Հայերից հետո, քանակով երկրորդ տեղում է Թուրքիայի հրեական համայնքը՝ շուրջ 25 000: Նրանց է պատկանում 35 սինագոգեր, մանկապարտեզ, մեկ տարրական և մեկ ավագ դպրոց, 2 հոսպիտալ և 18 կազմակերպություններ, հաղորդում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թերթը:
Ըստ 1923թ. Լոզանի պայմանագրի, Թուրքական հանրապետությունը պարտավորվում էր ճանաչել ազգային փոքրամասնությունների հատուկ կարգավիճակը: Չանայած դրան, Թուրքիայի Սահմանադրությունը չի ճանաչում Թուրքիայի քաղաքացիների էթնիկ և կրոնական պատկանելությունը:
Աղբյուրը` հայինֆո
2009-01-12
Հայ համայնքը Թուրքիայի ամենախոշոր ազգային համայնքն է
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario