Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մասնակցել է Զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանի աշխատանքներին և հանդես եկել ելույթով։ Այս միջոցառումը նախորդում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և հավելում, որ զարգացող շուկաների ներդրողների կլոր սեղանին մասնակցում են աշխարհի տարբեր մայրցամաքների երկրների ավելի քան 200 տնտեսական փորձագետներ, հանրահայտ կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ։
Կլոր սեղանի քննարկումների թեման է` զարգացող շուկաների վրա գլոբալ տնտեսության անկման ազդեցությունը, միջոցառման կազմակերպման առաջնային նպատակը` տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի շրջանակում նոր գաղափարների, առաջարկությունների և նախագծերի բացահայտումը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario