ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին խոշոր հաղթանակն է տարել ներքաղաքական ճակատում։ ԱՄՆ–ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել տնտեսությունը խթանելու նրա ծրագրին, որի իրականացման համար տրամադրվել է 819 միլիարդ դոլար։
Տվյալ օրինագիծը ենթադրում է 544 միլիարդ դոլարի տրամադրում ենթակառուցվածքային ծախսերի համար, ինչպես նաև 275 միլիարդ դոլար՝ հարկային թուլացումների տեսքով մասնավոր անձանց և բիզնեսը խթանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Բացի այդ, փորձագետները նշում են, որ Կոնգրեսում Օբամայի հաղթանակը չի կարելի բացարձակ համարել։ Դեմոկրատները և հանրապետականները տնտեսական նախագծին քվեարկելու ժամանակ կիսվեցին երկու ճամբարի. գրեթե բոլոր դեմոկրատներն օրինագծին կողմ հանդես եկան, իսկ հանրապետականները՝ դեմ։ Հանրապետականները ենթադրում են, որ սևամորթ նախագահի նախագիծը չափազանց շատ պետական ծախսեր և ոչ բավարար հարկային թուլացումներ է պահանջում։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario