2009-04-18

Թուրք լրագրողները հայ–թուրքական սահմանին են եղել, բայց միայն մեկ զարմանալի փաստ նկատել

Ապրիլի 15-ին հայ–թուրքական սահմանամերձ գոտում՝ Մարգարա գյուղում, ռուս սահմանապահները նկատել են լուսանկարող երեք մարդու և ուղեկցել են վերջիններիս սահմանապահների հենակետ։ Մեր թղթակիցը պարզել է, որ դրանք եղել են թուրք լրագրողներ Սելջուկ Յաշարը՝ «Հուրիյեթից», Ումութ Յերթութանը «Fox TV»–ից և նույն հետուստաընկերության օպերատորը։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին թուրք լրագրողները, սահմանապահներն իրենց անձը հաստատող փաստաթուղթ են խնդրել, թեյ հյուրասիրել և բաց թողել։
Ձերբակալության մասին լուրերը, ինչպես հայտնեցին մեզ լրագրողները, ամենևին էլ չեն համապատասխանում իրականությանը։
«Դա ձերբակալություն չէր, պարզապես ճշտում էին մեր ով լինելը»,– ասաց Յերթութանը։
Թուրք լրագրողները Երևան էին ժամանել հայ–թուրքական վերջին զարգացումների մասին նյութեր պատրաստելու նպատակով։
Լրագրողները ոչ մի խնդիր չէին տեսել և գնահատել էին սահմանապահների վերաբերմունքը։ Նրանք միայն զարմացել էին, որ հայկական սահմանին գտնվող ռուս սահմանապահների հենակետում տեսել էին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարը։ Հետագայում միայն պարզել էին, որ հայ–թուրքական սահմանը հսկում էին ռուս իրավապահները։



Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs